Իրանի ԱԳՆ-ն կարևորում է Թուրքիայի հետ տարածաշրջանային հարաբերությունների և համագործակցության ամրապնդումը
Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳՆ տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարարն ընդգծել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Թեհրանում ECO-ի փոխնախարարների հանդիպման շրջանակում, Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչին հանդիպել է Իրանի ԱԳՆ տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և բազմակողմ համագործակցությունը:
Հանդիպմանը Սաֆարին անդրադարձել է երկու երկրների միջև առևտրային ահարբերությունների ընդլայնմանը: Ընդգծելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը, նա նաև Իրանի պատրաստակամությունն է հայտնել Թուրքիայի հետ բանկային, առևտրի, տրանսպորտի, տարանցման, էներգետիկայի, առողջապահության և նոր տեխնոլոգիաների և գիտելիքահենք ոլորտներում համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ: