Շամխանին կարևորել է ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը հակազդելը
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Աշխարհը պետք է միավորվի ընդդեմ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության»։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ով մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու տարածաշրջանային անվտանգության չորրորդ երկխոսությանը, հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Կողմերը զրուցել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում Շամխանին նշել է.«ԻԻՀ-ն 43 տարի ենթարկվել է պատժամիջոցների և դարձել է անկախ երկրներին քաղաքական կամք պարտադրելու և պատժամիջոցները չեզոքացնելու խորհրդանիշը»։
Շամխանին ընդգծել է Թեհրան-Մոսկվա ռազմավարական համագործակցության անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը հակազդելու համար, հավելելով.«Պատժամիջոցների պայմաններում համակեցության հարթակի ստեղծումը և պատժամիջոցները արտադրողական և էնդոգեն տնտեսության ամրապնդման հնարավորության վերածելն անհրաժեշտություն է»։