Չնայած պատժամիջոցներին՝ Իրանի նավթային եկամուտն աճել է ավելի քան 60 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i173352-Չնայած_պատժամիջոցներին_Իրանի_նավթային_եկամուտն_աճել_է_ավելի_քան_60_տոկոսով
Նավթի նախարարությունը հայտարարել է.«Չնայած պատժամիջոցներին՝ Իրանի նավթային եկամուտն աճել է ավելի քան 60 տոկոսով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2022 12:41 Asia/Tehran
  • Չնայած պատժամիջոցներին՝ Իրանի նավթային եկամուտն աճել է ավելի քան 60 տոկոսով

Նավթի նախարարությունը հայտարարել է.«Չնայած պատժամիջոցներին՝ Իրանի նավթային եկամուտն աճել է ավելի քան 60 տոկոսով»:

Իրանի նավթի նախարարության հասարակայնության հետ կապերի գծով գլխավոր տնօրեն Ալի Ֆորուզանդեն ասել է. «Նավթի նախարարության ջանքերով, վերջին երկու ամիսների ընթացքում  նավթի, գազի կոնդենսատի, բնական գազի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի արտահանումից  գոյացած եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ աճել են»:

Նավթի նախարարության հասարակայնության հետ կապերի գծով  գլխավոր տնօրենը հավելել է. «Անցած տարվա համեմատ, վերջին երկու ամիսների ընթացքում նավթի, գազի կոնդենսատի, բնական գազի, նավթամթերքի  և  նավթաքիմիական ապրանքների արտահանումից գոյացած եկամուտներն աճել են ավելի քան 60 տոկոսով»:

Իրանի նավթային եկամուտների այս աճը տեղի է ունենում այն ​​պայմաններում, երբ Իրանը գտնվում է ԱՄՆ-ի և Արևմուտքի ամենախիստ պատժամիջոցների տակ: