Ռայիսի. Առևտրային փոխանակումների աճը վկայում է Իրան-Տաջիկստան հարաբերությունների զարգացման մասին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին Թեհրանում Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ ապրանքաշրջանառության քառապատիկ աճը վկայում է Իրան-Տաջիկստան հարաբերությունների աճի մասին:
Համատեղ մամուլի ասուլիսում Ռայիսին նշել է, որ Դուշանբե կատարած այցից հետո երկու երկրների հարաբերություններն այնպես են փոխվել, որ այսօր միայն առեւտրի ոլորտում արձանագրվել է ապրանքաշրջանառության 4 անգամ աճ, իսկ մյուս լորոտներում իրականացվել են արդյունավետ քայլեր: Նա հավելել է, որ երկուշաբթի օրը ստորագրվել են փոխըմբռնման մի քանի հուշագրեր։

Ռայիսին նշել է, որ Տաջիկստանի նախագահի Թեհրան կատարած այցով և երկու երկրների միջև նոր համաձայնագրերի ստորագրմամբ, անկասկած մեծ քայլ է արվելու տնտեսական, քաղաքական, մշակութային, առևտրային և էներգետիկայի, զբոսաշրջության, հանքարդյունաբերության,գիտության և տեխնոլոգիայի հարաբերությունների զարգացման ոլորտներում։

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրների և տարածաշրջանում օտարերկրացիների ներկայության վերաբերյալ Իրանի և Տաջիկստանի միանման դիրքորոշմանն, ԻԻՀ նախագահն ասել է.«Օտարերկրացիների ներկայությունը չի ապահովելու տարածաշրջանի անվտանգությունը: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումների միջոցով»:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմանը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին՝ հրավերի համար և ասել.«Իրանի և Տաջիկստանի ազատ գոտիներում և արդյունաբերական տարածքներում համագործակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից»։