Թեհրանի Ազատության աշտարակի վրա ցուցադրվել է «Աբադան՝ ցավակցություն» պատկերը
Մայիս 30, 2022 13:23 Asia/Tehran
Աբադանի ժողովրդի հետ վշտակցելու համար, Թեհրանի Ազատության աշտարակի վրա ցուցադրվել է «Աբադան՝ ցավակցություն» պատկերը:
Աբադանում «Մետրոպոլ»-ի շենքի փլուզման 29 զոհերի մահվան յոթնորյակի առիթով Թեհրանի գեղեցկացման կազմակերպությունը սև գույնով է պատել «Ազատության» աշտարակը և ցուցադրել համապատասխան տեսանյութ, որը պարունակում է ցավակցական ուղերձ։