Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրենը հանդիպել է Ֆրանցիսկոս Պապի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i173478-Իրանի_կրոնագիտական_դպրոցների_տնօրենը_հանդիպել_է_Ֆրանցիսկոս_Պապի_հետ
Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրենը Վատիկանում հանդիպել է Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի հետ:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Մայիս 31, 2022 07:22 Asia/Tehran

Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրենը Վատիկանում հանդիպել է Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի հետ:

Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրենը մեկնել է Իտալիա. Այաթոլլահ Արաֆիի այցը առաջին պաշտոնական հարաբերությունն է Ղոմի կրոնագիտական դպրոցի և կաթոլիկ քրիստոնյաների միջև:

Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրեն Այաթոլլահ Ալիռեզա Արաֆին և կաթոլիկ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ընդգծել են կրոնների միջև փոխգործակցության և սիներգիայի կարևորությունը:

Այաթոլլահ Արաֆին և  Ֆրանցիսկոս Պապը նաև դատապարտել են աշխարհի ճնշված ժողովուրդների դեմ իրականացված ոճրագործգությունները։

Իսլամը և քրիստոնեությունը, որպես երկու աստվածային կրոններ, սիրո, համակեցության, խաղաղության պատգամաբեր են. Ահա թե ինչու մուսուլմաններն ու քրիստոնյաները կրոնական ուսմունքների համաձայն, պարտավորություն են զգացել պայքարել բռնության ու ճնշումների դեմ և դիմակայել համաշխարհային ամբարտավանությանը և գաղութատիրությանը: Երկու կրոնները բռնատիրության դեմ պայքարում կանգնած են եղել իրար կողքի: