Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրենը հանդիպել է Ֆրանցիսկոս Պապի հետ
Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրենը Վատիկանում հանդիպել է Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի հետ:
Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրենը մեկնել է Իտալիա. Այաթոլլահ Արաֆիի այցը առաջին պաշտոնական հարաբերությունն է Ղոմի կրոնագիտական դպրոցի և կաթոլիկ քրիստոնյաների միջև:
Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրեն Այաթոլլահ Ալիռեզա Արաֆին և կաթոլիկ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ընդգծել են կրոնների միջև փոխգործակցության և սիներգիայի կարևորությունը:
Այաթոլլահ Արաֆին և Ֆրանցիսկոս Պապը նաև դատապարտել են աշխարհի ճնշված ժողովուրդների դեմ իրականացված ոճրագործգությունները։
Իսլամը և քրիստոնեությունը, որպես երկու աստվածային կրոններ, սիրո, համակեցության, խաղաղության պատգամաբեր են. Ահա թե ինչու մուսուլմաններն ու քրիստոնյաները կրոնական ուսմունքների համաձայն, պարտավորություն են զգացել պայքարել բռնության ու ճնշումների դեմ և դիմակայել համաշխարհային ամբարտավանությանը և գաղութատիրությանը: Երկու կրոնները բռնատիրության դեմ պայքարում կանգնած են եղել իրար կողքի: