Թեհրանի «Էսթեղլալ»-ը դարձավ Բարձրագույն լիգայի չեմպիոն
Մայիս 31, 2022 13:43 Asia/Tehran
Բարձրագույն լիգայի 30-րդ և վերջին շաբաթում Թեհրանի «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմը երկուշաբթի երեկոյան Թեհրանի «Ազադի» մարզադաշտում մրցեց «Նավթ Մասջեդ Սոլեյման»-ի հետ և ոչ-ոքի հաշվով արժանացավ չեմպիոնի կոչմանը։
Վերջին ոչ-ոքի խաղում վաստակելով 68 միավոր և մեկ միավորով գերազանցելով «Պերսեպոլիս»-ի ռեկորդը, Թեհրանի «Էսթեղլալը» 9 մրցաշրջանից հետո՝ 19 հաղթանակ, 11 ոչ-ոքի և ոչ մի պարտություն հաշվով նվաճեց մրցաշարի գավաթը: