Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձը փոխանցվել է Հռոմի Պապին
Իրանի կրոնագիտական կենտրոնների տնօրենը Վատիկանում Հռոմի Պապին հետ հանդիպման ժամանակ, նրան է փոխանցել Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի բանավոր ուղերձը։
Հանդիպման ժամանակ Այաթոլլահ Ալիռեզա Արաֆին ասել է. «Երբ ԻԻՀ առաջնորդը տեղեկացավ իմ այցի մասին, իր ողջույնը փոխանցեց Ձեզ, ու ողջունեց Լատինակաան Ամերիկայի երկրների հետ Ձեր հարաբերոթյունները: Իրանի առաջնորդը ողջունել է Ձեր դիրքորոշումն իսլամի և քրիստոնեության միջև հարաբերությունները մեղմելու, ինչպես նաև ճնշվածներին պաշտպանելու հարցում: Առաջնորդը նշել է, որ ակնկալում է, որ Դուք կշարունակեք աջակցությունը ճնշված ժողովուրդներին, հատկապես՝ Պաղեստինում ու Եմենում և հստակ դիրքորոշում կունենաք»:
Ալիռեզա Արաֆին հավելել է. «Հեղափոխության առաջնորդն ակնկալում է, որ քայլեր կձռենարկվեն Պաղեստինի ճնշված ժողովրդին օգնելու ուղղությամբ և համոզված է, որ պաղեստինյան խնդրի լուծումն այդ երկրի բնակչության, այդ թվում՝ բոլոր կրոնների հետևորդների մասնակցությամբ հանրաքվեի անցկացումն է»:
Հանդիպման ժամանակ Հռոմի Պապը նշել է. «Ողջույններս փոխանցեք Իրանի ժողովրդին և իշխանություններին և կրոնական առաջնորդներին: Մենք կիսում ենք ԻԻՀ առաջնորդի կարծիքը»: