Չնայած պատժամիջոցներին, Իրանն Արևմտյան Ասիայում ունի ամենաուժեղ առողջապահական համակարգը
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է. «Չնայած պատժամիջոցներին, Իրանն Արևմտյան Ասիայում ունի ամենաուժեղ առողջապահական համակարգը:
Նշելով, որ Իրանը լորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ կերպով պայքարող երկրների թվում է, Բահրամ Էյնոլլահին հավելել է. «Իրանն անկասկած ունի Արևմտյան Ասիայում ամենաուժեղ առողջապահապան համակարգը»:
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը նաև հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցները չեն կարող կանգնեցնել կամ նույնիսկ դանդաղեցնել երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացը։
Նա հավելել է. «Կորոնավիրուսի համավարակի ժամանակ Իրանի առոջղպահական համակարգն ու հիվանդանոցներն աշատում էին ողջ ուժով: Այդ ժամանակ մեր նկատմամբ կիրառված էին պատժամիջոցներ՝ դեղորայքի ու բժշկական սարքավորումների ոլորտներում: Եվ պատմությունը կփաստի, որ համաշխարհային բռնատիրությունն Իրանի ժողովրդի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել»: