Իրանի նավթի նախարարն այցելել է Բաքու
https://parstoday.ir/hy/news/iran-i173606-Իրանի_նավթի_նախարարն_այցելել_է_Բաքու
Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին չորեքշաբթի օրը այցելել է Ադրբեջան՝ Բաքվի էներգետիկայի շաբաթվա միջոցառումներին մասնակցելու և եռօրյա միջազգային միջոցառմանը մասնակից պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2022 12:21 Asia/Tehran
  • Իրանի նավթի նախարարն այցելել է Բաքու

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին չորեքշաբթի օրը այցելել է Ադրբեջան՝ Բաքվի էներգետիկայի շաբաթվա միջոցառումներին մասնակցելու և եռօրյա միջազգային միջոցառմանը մասնակից պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով։

Միջոցառումները կանցկացվեն հունիսի 1-ից 3-ը՝ Ադրբեջանի Հանրապետության  էներգետիկայի նախարարության և SOCAR-ի պաշտոնական աջակցությամբ։

Caspian Oil and Gas  ցուցահանդեսն առաջին ցուցահանդեսն է, որ  Ադրբեջանի Հանրապետության անկախացումից ի վեր անցկացվում է ամեն տարի:

Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 250 ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից:

Ելույթ ունենալով միջազգային միջոցառման առաջին օրը՝ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին երկկողմ կամ բազմակողմ հանդիպումներ կունենա ցուցահանդեսին մասնակից նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։