Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Կասպից ծովում համատեղ էներգետիկ հանքավայրեր մշակել
https://parstoday.ir/hy/news/iran-i173766-Իրանն_ու_Ադրբեջանը_պայմանավորվել_են_Կասպից_ծովում_համատեղ_էներգետիկ_հանքավայրեր_մշակել
Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Կասպից ծովում համատեղ էներգետիկ հանքավայրերի մշակման շուրջ՝ համատեղ կոմիտեի տեսքով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2022 13:34 Asia/Tehran
  • Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Կասպից ծովում համատեղ էներգետիկ հանքավայրեր մշակել

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Կասպից ծովում համատեղ էներգետիկ հանքավայրերի մշակման շուրջ՝ համատեղ կոմիտեի տեսքով։

Այս մասին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպումից հետո ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ «Իրանական կապալառուների կարողությունները կօգտագործվեն նավթային եւ գազային հանքավայրերի մշակման համար»,- ասել է նա, հաղորդում է Mehr-ը։

Մուստաֆաեւը վկայակոչել է Իրանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ հաջող եռակողմ համագործակցությունը՝ գազի փոխադրման հարցում՝ նշելով, որ «էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի կայուն զարգացմանը»։

Նա հայտարարել է երկու երկրների էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ հետազոտական նպատակային խմբի ստեղծման մասին։

Լուրեր Հայաստանից - NEWS.am