Տարածաշրջանում ժողովրդական դիմադրությունը Իմամ Խոմեյնիի վերածննդի շարժման շարունակականության արդյունքն է
Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղարը տարածաշրջանում ժողովրդի դիմադրությունը համարել է լուսահոգի Իմամ Խոմեյնիի զարթոնքի ու վերածննդի շարժման շարունակականության արդյունքը։
Իրանական խորդադ ամսի 14-ը (2022 թվականի հունիսի 4-ը) ԻԻՀ մեծ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցի օրն է:
Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Վելայաթին ուրբաթ օրը իր ուղերձում նշել է.«Իմամ Խոմեյնին ոչ միայն ազատեց Իրանը կեղեքիչների և բռնակալների լծից, այլև փայլուն օրինակ հանդիսացավ ազատություն և արդարություն փնտրող մուսուլման ժողովուրդների համար, և Իսլամական Դիմադրության և Իսլամական ճակատի անվան տակ ձևավորեց նոր ուժ աշխարհում»:
Վելայաթին հավելել է. «Իմամ Խոմեյնիի ուղին և դպրոցը նոռ լոիյս էր, որը նրա մահից հետո շարունակվել է Այաթոլլահ Խամենեիի կողմից և ամբողջ աշխարհը ականատես եղավ, որ ազատատենչ ազգերը դրանով ոգեշնչվեցին իսլամական հեղափոխության հաղթանակից քառասուն տարի անց։
Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղարն ընդգծել է.« Որպես իսլամական աշխարհի առաջին խնդիր Պաղեստինին աջակցելը, Եմենի, Բահրեյնի, Աֆղանստանի ճնշված ժողովրդին պաշտպանելը իսլամական աշխարհի կարևոր և ռազմավարական կետերից են, իսկ իմպերալիստների ծրագրերին ու դավադրություններին դիմակայելը իսլամական աշխարհի բոլոր մտածողների ու էլիտաների պարտականությունն է»: