ԻԻՀ առաջնորդ. Իմամ Խոմեյնին Իսլամական Հանրապետության հոգին է
https://parstoday.ir/hy/news/iran-i173816-ԻԻՀ_առաջնորդ._Իմամ_Խոմեյնին_Իսլամական_Հանրապետության_հոգին_է
ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու մահվան 33-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ ունցած ելույթում, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Իմամ Խոմեյնին Իսլամական Հանրապետության հոգին է»:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հունիս 04, 2022 09:21 Asia/Tehran

ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու մահվան 33-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ ունցած ելույթում, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Իմամ Խոմեյնին Իսլամական Հանրապետության հոգին է»:

Առաջնորդը նշել է, որ իմամ Խոմեյնիւն բացառիկ կերպար  է և ոչ միայն երեկվա, այլ նաև այսօրվա ու վաղվա իմամն է: 

Իրանի իսլամական հեղափոխությունը համեմատելով 1789 թվականի ֆրանսիական հեղափոխության և 1917 թվականի ռուսական հեղափոխությունների հետ, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ այս երկու հեղափոխությունները հաղթել են ժողովրդի օգնությամբ, սակայն դրանից հետո ժողովուրդն այլևս ոչինչ չի արել, մղվել է մի կողմ ու դադարել մասնակցել հեղափոխությանը, որը տեղի է ունեցել իր ներկայության շնորհիվ: Առաջնորդը հավելել է, որ այդյունքում, այս երկու հեղափոխությունները շեղվեցին ժողվրդական ուղուց:

 

Նա նշել է, որ իսլամական հեղափոխությունը հաղթեց ժողովրդի ներկայության շնորհիվ, եվ հաղթանակից երկու ամիս անց, երկրում անցկացվեց համաժողվրդական հանրաքվե, որի ժամանակ ժողովուրդն ընտրեց երկրի կառավարման հհամակարգը:  

 

Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ իսլամական հեղափոխության հաղթանակից մոտ մեկ տարի անց, -ժողովուրդն ընտրեց առաջին նախագահին, իսկ մի քանի ամիս անց՝ խորհրդարանի անդամներին: Նա հավելել է, որ մինչ այժմ երկրում անցկացբվել է մոտ 50 ընտրություն: