ԻԻՀ առաջնորդ.Թշնամիներին չի հաջողվի Իրանի ժողովրդին իսլամական համակարգի դեմ հանել
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն Իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ ասել է.«Իսլամական Հանրապետությունում ժողովրդի գործոնը շատ կարևոր գործոն է, և թշնամիներին չի հաջողվի Իրանի ժողովրդին իսլամական համակարգի դեմ հանել»:
Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ, այաթոլլահ Խամենեին այսօր առավոտյան հեղափոխության մեծ առաջնորդի սրբավայր դամբարանում մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ կայացած արարողության ժամանակ ունեցած ելույթում ընդգծել է, որ այսօր Ժողովուրդն անշուշտ ավելի շատ հակված է կրոնին և հեղափոխությանը, քան հեղափոխության սկիզբը: Նա անդրադարձել է դիմադրությանն ու հոգևորականությանը մեծարելու միջոցառումներին ժողովրդի փառահեղ ներկայության ակնառու օրինակներին:
«նահատակ Սոլեյմանիի հուղարկավորությանը և այդ հեղափոխական, մարտական ու մոջահեդ մարդու հիշատակին նվիրված արարողությանը ժողովրդի միլիոնանոց մասնակցությունը , ինչպես նաև Այաթոլլահ Սաֆի Գոլփայեգանիի ու Այաթոլլահ Բեհջաթի նման բարձրաստիճան հոգևորական-կրոնագետների մահվան նկատմամբ ժողովրդի ցուցաբերած զգացումները և վերջիններիս հուղարկավորությանը մարդկանց լայն մասնակցությունը անհամենատելի են երկրում որևէ քաղաքական գործչի կամ արվեստագետի մեծարման միջոցառումների հետ:Դա վկայում է հոգևորականության, կրոնի , ջիհադի ու դիմադրության նկատմամբ ժողովրդի խորը հավատի մասի»,ասել է գերապատիվ առաջնորդը:

Վերլուծելով Իրանի թշնամիների իրարահաջորդ սխալ հաշվարկների պատճառը՝ Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է այդ հաշվարկների ձևավորման գործում մի շարք դավաճան իրանցի խորհրդականների դերին, հավելելով, որ այդ դավաճան խորհրդականները դավաճանում են ոչ միայն իրենց երկրին, այլև նույնիսկ ամերիկացիներին, քանի որ սխալ խորհրդատվությամբ նրանց ձախողման պատճառ են դառնում:
Նշելով, որ Իսլամական հանրապետության նկատմամբ թշնամության պատճառներից մեկն Արևմուտքից լուսահոգի Իմամ Խոմեյնիի հեռու մնալն ու տարածություն պահպանելն է, Հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Պաղեստինին աջակցելն ու օկուպանտ ռեժիմի դեսպանատունը Պաղեստինի ժողովրդին տրամադրելը և եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի հանցագործությունները քննադատելը, իսլամական քաղաքակրթության, մտքի ու համակարգի և արևմտյան քաղաքակրթության ու մտքի միջև իմամի կողմից տարածության պահպանման կարևորագույն օրինակներն են:

Անդրադառնալով նաև Հունաստանի կառավարության ծովահենությանը, Այաթոլլահ Խամենեին ասել է, որ Հունաստանի կառավարությունը ամերիկացիների հրահանգով վերջերս գողացել է իրանական նավթը, սակայն երբ Իսլամական Հանրապետության քաջարի մարտիկները գրավել են թշնամու նավթատար նավը, նրանք իրենց համատարած քարոզչության մեջ, Իրանին մեղադրել են ծովահենության մեջ, մինչդեռ նրանք էին,որ գողացել էին մեր նավթը, իսկ գողացված գույքը հետ վերցնելը գողություն չէ»: