Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում CICA-ի կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը
Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի (CICA) գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում կազմակերպության կարողությունների հզորացման անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թեհրանում ընթացող՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի (CICA) գործադիր տնօրեն Ղայրաթ Սարիբայը կիրակի օրը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ:
Հանդիպմանը, կարևորելով CICA-ի դերը տարածաշրջանային և միջազգային զարգացումներում, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է այս կազմակերպության կարողությունների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կարևոր խնդիրների, հատկապես՝ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում: Նա նշել է, որ Իրանն աջակցում է կոնֆերանսի դիրքերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: