2022 թ.առաջնության խաղերում Իրանը կմրցի Ուելսի հավաքականի հետ
Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականը, հաղթելով Ուկրաինիային, կարողացավ ձեռք բերել Կատարում կայանալիք 2022 թ. աշխարհի առաջնության ուղեգիր:
Կիրակի օրը, Ուելսի Քարդիֆ Սիթիում կայացավ 2022 թվականի Կատարի ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի եզրափակչի Ուելս-Ուկրաինա հանդիպումը, որը գլխավոր մրցավարն էր Անտոնիո Մատեո Լաոսն Իսպանիայից: Խաղը ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Ուելսի:
Երկու հավաքականների վերջին հանդիպումը կայացել էր 2016 թվականին, երբ ուկրաինացիներն ընկերական խաղում մեկ գոլով հաղթեցին:
Այս հաղթանակով Ուելսը կարողացավ 64 տարի անց երկրորդ անգամ ձեռք բերել աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր, և հայտնվեց Անգլիայի, Իրանի ու ԱՄՆ-ի հավաքականների խմբում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio