«Կաննը մոտիկից» խորագրով ծաղրանկարների ցուցահանդես՝ Թեհրանում
Շիաների 8-րդ առաջնորդ՝ իմամ Ռեզայի սրբավայր դամբարանի դեմ ուղղված «Սուրբ Սարդը» ֆիլմի անարգանքին ի պատասխան, Թեհրանում բացվել է «Կաննը մոտիկից» խորագրով մուլտֆիլմերի ու ծաղրանկարների ցուցահանդեսը:
Ֆրանսիայում Կաննի 75-րդ կինոփառատոնում հակակրոնական ու Իմամ Ռեզային անարգող ֆիլմ է ցուցադրվել։
Հունիսի վեցին մեկնարկած «Կաննը մոտիկից» մուլտֆիլմերի ու ծաղրանկարների ցուցահանդեսը Թեհրանի 3 շրջաններում կշարունակվի մինջև 2022թ. հունիսի 16-ը:

Ֆրանսիայի Կաննի կինոփառատոնի գործակալների կողմից հակաիրանական «Սուրբ Սարդը» ֆիլմի պաշտպանությանն ի հակազդեցություն, բացվեց այս ցուցահանդեսը:

Հումորի լեզվով Կաննի կինոփառատոնի քաղաքական և հակակրոնական մոտեցման դեմ ուղղված քննադատությունը, Թեհրանում «Կաննը մոտիկից» ցուցահանդեսի անցկացման կարևորագույն նպատակն է հայտարարվել:
Թեհրանի քաղաքապետարանի մշակութային և գեղարվեստական կազմակերպությունը կազմակերպելով «Կաննը մոտիկից» մուլտֆիլմերի ու ծաղրանկարների ցուցահանդեսը, դատապարտել է Կաննի կինոփառատոնի ստոր արարքը։



