Սահմանային գետերի հարցում Իրանի մոտեցումը հարևանների հետ փոխազդեցությունն ու համագործակցությունն է
Իրանի Էներգետիկայի նախարարը հայտարարել է.«Սահմանային գետերի ու հարևան երկրների հետ ջրային համատեղ ռեսուրսների հարցում Իրանի մոտեցումը փոխազդեցությունն ու համագործակցությունն է:
Երեքշաբթի օրը, Տաջիկստանի Դուշանբե քաղաքում անցկացված «Կայուն զարգացման համար ջրի միջազգային տասնամյակ» համաժողովի ընթացքում, Ալի Աքբար Մեհրաբյանն ասել է.«Սահմանային գետերի ու հրաևան երկրների հետ ջրային ընդհանուր ռեսուրսների հարցում Իրանի մոտեցումը հարևանների հետ համագործակցությունն ու փոխազադեցությունն է՝ երկկողմ պայմանագրերի և դիվանագիտական համագործակցությունների շրջանակներում»:
Մեհրաբյանը հավելել է.«Այսօր որևէ մեկի համար գաղտնիք չէ երկրների զարգացման և մարդկության կայնքի պահպանման հարցում ջրի նշանակությունը»:
Իրանի Էներգետիկային նախարարն ասել է.«Ջուրն անփոխարինելի ու արժեքավոր ապրանք է երկրների սոցիալական ու տնտեսական զարգացման գործում, որն առանցքային դերակատարություն ունի հողի կառավարման ոլորտում և հանդիսանում է ոլորտների մեծ մասի զարգացման ենթակառուցվածքը»: