Իրան. Թշնամու ցանկացած սխալի դեպքում հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան
https://parstoday.ir/hy/news/iran-i174052-Իրան._Թշնամու_ցանկացած_սխալի_դեպքում_հողին_կհավասարեցնենք_Թել_Ավիվն_ու_Հայֆան
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ընդգծել է.-«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հրամանով, թշնամու ցանկացած սխալի դեպքում, հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2022 13:03 Asia/Tehran
  • Իրան. Թշնամու ցանկացած սխալի դեպքում հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ընդգծել է.-«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հրամանով, թշնամու ցանկացած սխալի դեպքում, հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»։

Բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին այսօր իմամ Ռեզայի անվան զորակայանում  բանակային ուժերի առավոտյան արարողության ժամանակ ասել է.«Այս ամբողջ տեխնիկան Իսլամական հեղափոխության թշնամիների հիմար ագրեսիային պատասխանելու համար է»։

Գեներալ Հեյդարին անդրադառնալով բանակի ԱԹՍ-ների քաղաքին հավելել է.«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հրամանով, թշնամու ցանկացած սխալի դեպքում, հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»։

Բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը նշել  է.«Սիոնիստական ռեժիմը բռնագրավել է մուսուլմանների հողերը,  սակայն  25 տարուց էլ քիչ ժամանակ անց այդ հողերը կվերադառնան իսլամի գիրկը»:

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմական  ու պաշտպանական ձեռքբերումները դարձել են  թշնամիների աչքի փուշը»,- ասել է բրիգադի գեներալ Հեյդարին։

Նա հավելել է.«Բանակի թեթև սպառազինությունը նույնպես փոխվում է, արդիականացվում  ու դառնում տեղական»: