Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար.Հակաիրանական բանաձևի ընդունման հետևում կանգնած է Սիոնիստական ռեժիմը
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդում հնարավոր հակաիրանական բանաձևի նախագիծը համահունչ է առավելագույն ճնշման քաղաքականությանը և Սիոնիստական ռեժիմին դրա աջակցությանը»:
Մոհամմադ Էսլամին չորեքշաբթի օր օրը պատասխանելով Կառավարիչների խորհրդում երեք եվրոպական երկրների առաջարկած բանաձեւի մասին հարցին ասել է. «Նամն մեղադրանքներ Իրանին վերագրվում են արդեն 20 տարի»։
Նա հավելել է, որ ՀԳՀԾ-ի ստորագրման հիմք է հանդիսացել Իրանի միջուկային ծրագրի դեմ միջազգային մեղադրանքների դադարեցումը, հավելելով. «Իրանի իջուկային ծրագրի հնարավոր ռազմական ուղղվածության վերաբերյալ բոլոր մեղադրանքները հանվել են, և արևմտյան երկրները պետք է չեղարկեին Իրանի նկատմամբ պատժամիջոցները, սակայն դա տեղի չունեցավ»։
Էսլամին նշել է. «Իրանը ամիսներ շարունակ բանակցել է, և համաձայնագրի տեքստը տեխնիկապես ավարտված է: Սակայն Սիոնիստական ռեժիմը կրկին Իրանին սպառնում է ահաբեկչական և հոգեբանական գործողություններով, ինչպես նաև ակտիվ դիվանագիտությամբ ներկայացնելով ուռճացված մեղադրանքներ»
Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի իրականացնում թաքնված, չգրված կամ չզեկուցվող միջուկային գործունեություն, և նման մեղադրանքները հնչումե ն սիոնիստական ԶԼՄ-ների կողմից, Էսլամին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը լիարժեք համագործակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»: