ԻԻՀ առաջնորդ. Սիոնիստները պատուհաս են դարձել իսլամական աշխարհի համար
Նշելով, որ սիոնիստները պատուհաս են դարձել իսլամական աշխարհի համար, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հստակեցրել է.«Սիոնիստական ռեժիմը շահագործում է այն պետություններին, որոնք փորձում են իր հետ կարգավորել հարաբերությունները»։
Չորեքշաբթի օրը Հաջի ուխտագնացության արարողությունը կազմակերպողների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.«Սիոնիստական դավադրության բացահայտումն անհրաժեշտություն է Հաջի ուխտագնացության ժամանակ, և արաբական ու ոչ-արաբական պետությունները, որոնք հակառակ ժողովուրդների կամքին, և միայն ԱՄՆ-ի ցանկությունը բավարարելու համար, փորձում են իրենց հարաբերությունները կարգավորել Սիոնիստական ռեժիմի հետ, պետք է գիտակցեն, որ նման շփումները Սիոնիստական ռեժիմի կողմից կեղեքվելուց բացի այլ արդյունք չեն ունենալու նրանց համար»:

Նշելով, որ Հաջի ուխտագնացությունն իսլամական ումմայի միասնության խորհրդանիշն է, Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մուսուլմանների միասնության հարցը չխաթարվի, քանի որ հատկապես շիաների և սուննիների միջև տարաձայնություններ առաջացնելը, բրիտանացիների հնարքներից մեկն է»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքերով՝ այլ երկրների ուխտավորների հետ լավ ու լուսավոր շփումները և Ղուրանը ու Ղուրանն ընթերցողները կարող են հիմք հանդիսանալ միասնության ամրապնդման համար:

Անդրադառնալով հյուրընկալող պետության ծանր պարտականություններին և իսլամական աշխարհի նպատակահարմարության հիմամբ՝ այդ պետության գործելու անհրաժեշտությանը, Այաթոլլահ Խամենեին ասել է,-«Բոլոր ուխտավորների, հատկապես իրանցի ուխտավորների անվտանգության ապահովումը, անցյալի ողբերգությունների կրկնության կանխումը, ինչպես նաև ծախսերի ավելացման վերանայումն Իսլամական Հանրապետության լուրջ պահանջներից են»։

Այաթոլլահ Խամենեին որպես Հաջի կարևոր դասեր նշել է «համակեցություն ուսուցանելը», «համեստ կյանք վարելը» և «մեղքերից խուսափելը»: