ԻԻՀ նախագահ. Մենք ոչ մի քայլ հետ չենք գնա մեր դիրքորոշումից
https://parstoday.ir/hy/news/iran-i174292-ԻԻՀ_նախագահ._Մենք_ոչ_մի_քայլ_հետ_չենք_գնա_մեր_դիրքորոշումից
Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի հաստատմանն ԻԻՀ նախագահն ասել է. «Մենք ոչ մի քայլ հետ չենք գնա մեր դիրքորոշումից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2022 04:03 Asia/Tehran

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի հաստատմանն ԻԻՀ նախագահն ասել է. «Մենք ոչ մի քայլ հետ չենք գնա մեր դիրքորոշումից»:

Չորեքշաբթի օրը, Չահարմահալ և Բախտիարի նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Սիոնիստների փողերով, մեր թշնամիները փորձում են ձևացնել,թե ժողովրդի կողմնակիցն են, սակայն մարդիկ գիտեն, որ դրանք կեղծ հնարքներ են»:

Նշելով, որ թշնամին չի ցանկանում, որպեսզի Իրանը զարգանա, Ռայիսին հավելել է. «Իրանն առաջընթաց է գրանցել միջուկային և առաջադեմ ռազմական արդյունաբերության ոլորտներում: Սակայն թշնամին չի ցանկանում, որ մենք ունենանք բարձր գիտելիք: Կամքի պատերազմում մենք ձգտում ենք երկրի առաջընթացին, և այս պատերազմը շարունակվելու է հավերժ»։

Նշելով, որ երկրի հաղթանակի մշակույթի հիքմում «մենք կարող ենք» կարգախոսն է, նախագահ Ռայիսին հավելել է. «Սա նաև «Ղոդս» ջոկատի նահատակ հրամանատար Հաջ Ղասեմ Սոլեյմանիի մշակույթն է: Այս չորս տասնամյակների ընթացքում մենք հասել ենք բազմաթիվ հաջողությունների և քայլեր ձեռնարկել դեպի ինքնաբավություն և անկախություն»: