Շամխանի. Ճնշման ենթարկվելիս սեփական իրավունքները պաշտպանելու միակ միջոցը փոխադարձությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i174296-Շամխանի._Ճնշման_ենթարկվելիս_սեփական_իրավունքները_պաշտպանելու_միակ_միջոցը_փոխադարձությունն_է
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ ճնշման ենթարկվելիս սեփական իրավունքները պաշտպանելու միակ միջոցը փոխադարձությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2022 04:21 Asia/Tehran
  • Շամխանի. Ճնշման ենթարկվելիս սեփական իրավունքները պաշտպանելու միակ միջոցը փոխադարձությունն է

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ ճնշման ենթարկվելիս սեփական իրավունքները պաշտպանելու միակ միջոցը փոխադարձությունն է:

Հինգշաբթ օրը, Հունաստանի վերաքննիչ դատարանի կողմից իրանական նավթի առգրավման մասին որոշումը չեղյալ հայտարարվելուց հետո, Ալի Շամխանին իր թվիթերյան էջում գրել է. «Իրանի նավթի բեռնվածքն ԱՄՆ-ի դրդմամդ առգրավելուց հետո Թեհրանի  համարժեք պատասխանին հաջորդած Հունսստանի վարքագծի փոփոխությունը վկայում է, որ սեփական իրավունքները պաշտպանելու միակ ճանապարհը համարժեք քայլերի դիմելն է, լինի դա ՀԳՀԾ-ում, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցութան ժամանակ, թե այլ դեպքերում»