Գրոսսի. Իրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 27 տեսախցիկ անջատվում է
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենն առանց անդրադառնալու ԱՄՆ-ի ո Եվրոեռյակի հակաիրանական բանաձևին, որը քաղաքական դրդապատճառներով հաստատվելէ Կառավարիչների խորհրդում, ասել է, որ Իրանում ՄԱԳԱՏԷ-ի 27 հսկողության տեսախցիկներ կանջատվեն:
Հինգշաբթի օրը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ իրանական տարբեր միջուկային օբյեկտներում տեղադրված 27 տեսախցիկներ կանջատվեն, սակայն ՄԱԳԱՏԷ-ի մոտ 40 տեսախցիկներ կշարունակեն աշխատել երաշխիքային համաձայնության շրջանակում:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի վարքագիծը համարժեք չէ գործակալության հետ իր լայնածավալ համագործակցությանը:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի ու Եվրոոեռյակի կողմից Կառավարիչների խորհրդում առաջարկած հակաիրանական բանաձևը, չնայած Չինաստանի և Ռուսաստանի խիստ հակազդեցությանը՝ հաստատվեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստում։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio