Իրանի երկաթուղիներն ու ճանապարհները միջազգային փոխադրումների համար ամենաանվտանգ երթուղին են
https://parstoday.ir/hy/news/iran-i174420-Իրանի_երկաթուղիներն_ու_ճանապարհները_միջազգային_փոխադրումների_համար_ամենաանվտանգ_երթուղին_են
Իրանի արտաքին գործերի տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարը Իրանի երկաթուղիներն ու ճանապարհներն անվանել է ամենաանվտանգ միջազգային տրանսպորտային ուղիները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2022 14:41 Asia/Tehran
  • Իրանի երկաթուղիներն ու ճանապարհները միջազգային փոխադրումների համար ամենաանվտանգ երթուղին են

Իրանի արտաքին գործերի տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարը Իրանի երկաթուղիներն ու ճանապարհներն անվանել է ամենաանվտանգ միջազգային տրանսպորտային ուղիները:

Եվրոպական, կովկասյան և ասիական միջանցքների միջազգային հանձնաժողովի (ՏՐԱՍԵԿԱ) գլխավոր քարտուղար Ասավբաևը շաբաթ օրը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիի հետ։

Մեհդի Սաֆարին ասել է.«Իրանի երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիներն ամենաանվտանգ տրանսպորտային ուղիներն են: Ներկա իրավիճակում, Իրանի տարանցիկ ենթակառուցվածքները և հնարավորությաունները ծառայում են բեռների միջազգային տարանցմանը»:

ՏՐԱՍԵԿԱ-ի  գլխավոր քարտուղար Ասավբաևը հայտարարել է, որ Իրան կատարած իր  այցի նպատակն է առավելագույնս օգտագործել երկրի տարանցիկ երթուղիները՝ Կենտրոնական Ասիայի երկրներից Եվրոպա ապրանքներ տեղափոխելու համար։

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին՝ ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «Ներկայումս Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով և Ադրբեջանի Հանրապետությունով Եվրոպա փոխադրվող ապրանքների ծավալն ավելին է, քան առկա հնարավորությունները:  Ուստի Իրանի տարածքով անցնող երթուղիներն այժմ շատ կարևոր են»։

Եվրոպական, կովկասյան և ասիական միջանցքների հանձնաժողովը ստեղծվել է 1998 թվականին՝ 12 անդամ երկրներով, որի կենտրոնը գտնվում է Բաքվում։

Իրանի Իսլամական Հանրապետությունն 2009 թ. միացել է այս միջազգային միջանցքին: