Քննարկվել են Իրանի և Հայաստանի միջև ուսանողների և տեխնոլոգիաների փոխանակման մեխանիզմները
Թեհրանում Հայաստանի դեսպանի և Իրանի գիտության, հետազոտության ու տեխնոլոգիաների փոխնախարարի հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանի և Հայաստանի միջև ուսանողների ու տեխնոլոգիաների փոխանակման մեխանիզմները:
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է միջազգային հարցերով Իրանի գիտության փոխնախարար, Միջազգային գիտական համագործակցության կենտրոնի ղեկավար Վահիդ Հադդադի Ասլի հետ։
Կողմերի քննարկման հիմնական թեմաներն են եղել՝ Իրանի Գիտության նախարարության պատվիրակության Երևան գործողումը, Հայաստանի բուհերի քննարկումն ու գնահատումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության փոխանակումը և համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծումը:
Հանդիպման ընթացքում Իրանում Հայաստանի դեսպանը հայտնել է իրանական կողմի առաջարկած ժամկետում, իր երկրի գիտության նախարարի Թեհրան այցելելու պատրաստակամության մասին:
Հայաստանի դեսպանը նաև առաջարկել է իրանական պատվիրակության այցը տեղի ունենա նախքան Հայաստանի գիտության նախարարի Իրան այցը։
Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Հադդադի Ասլն Իրանի պատրաստակամությունն է հայտնել բարեկամ, հատկապես հարևան երկրների հետ գիտական ու տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և երկուստեք հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար: