Բացառիկ լուսանկարներ՝ իրանական Aframax նավթային տանկերից
https://parstoday.ir/hy/news/iran-i174550-Բացառիկ_լուսանկարներ_իրանական_aframax_նավթային_տանկերից
Նմանատիպ նավթատար նավ կառուցելու և շահագործելու իրանցի մասնագետների կարողությունն ապշեցրել է փորձագետներին։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 13, 2022 08:31 Asia/Tehran

Նմանատիպ նավթատար նավ կառուցելու և շահագործելու իրանցի մասնագետների կարողությունն ապշեցրել է փորձագետներին։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ իրանական նավթատարի առաքումը Վենեսուելա ցույց է տալիս, որ պայքարող երկրների կամքը շատ ավելի ուժեղ և արդյունավետ է, քան ամերիկյան պատժամիջոցները։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին իր գոհունակությունն է հայտնել իրանական արտադրության նավթատարը բարեկամ երկիր Վենեսուելային փոխանցելու կապակցությամբ՝ հավելելով, որ իրանցի ճարտարագետների և նավաշինական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից կառուցված 113,000 տոննա կշռող նավթատարըի հանձնումը Վենեսուելային, տեխնիկական և ինժեներական ծառայություններ աշխարհին մատուցելու Իրանի բարձր կարողությունների և տարողությունների մի օրինակ է, որը նաև ապացուցում է դիմադրողական տնտեսության մոդելի արդյունավետությունը:

«Այս նավթատարի կառուցումն ու հանձնումը ցույց է տալիս, որ պայքարող և հեղափոխական ազգերի և կառավարությունների կամքն ու միասնությունը շատ ավելի ուժեղ և արդյունավետ է, քան ամերիկյան պատժամիջոցները», - ասել է Ռայիսին։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նույնպես ընդգծել է, որ ժամանակակից և հզոր նավի կառուցումը վկայում է արդյունաբերության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության մեծ, արտասովոր և հիացմունքի արժանի կարողությունների և հզորության մասին: Իրանը 21-րդ դարի զարգացող տերություններից մեկն է և  այս նավի կառուցումը վկայում է նորահայտ այս ուժի գիտական կարողությունների մասին: