Ամերիկյան մարդու իրավունքը վնասել է տասնյակ միլիոնավոր մարդկանց
https://parstoday.ir/hy/news/iran-i174554-Ամերիկյան_մարդու_իրավունքը_վնասել_է_տասնյակ_միլիոնավոր_մարդկանց
Իրանի իսլամական Խորհրդի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մարդու իրավունքների պաշտպանության ամերիկյան քաղաքականությամբ վնասել է տասնյակ միլիոնավոր մարդկանց։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հունիս 13, 2022 08:48 Asia/Tehran

Իրանի իսլամական Խորհրդի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մարդու իրավունքների պաշտպանության ամերիկյան քաղաքականությամբ վնասել է տասնյակ միլիոնավոր մարդկանց։

Անդրադառնալով ԱՄՆ-ի՝ ահաբեկչության դեմ պատերազմի մասին օրենքին, Վահիդ Ջալալզադեն երկուշաբթի օրը ԱՄՆ Մարդու իրավունքների ընթերցման և բացահայտման շաբաթվա շտաբի երրորդ հանդիպման ժամանակ ասել է, որ մոտ 85 միլիոն մարդ ամբողջ աշխարհում տուժել է ԱՄՆ օրենքներից, իսկ միլիոնավոր մարդիկ տեղահանվել են Աֆղանստանում:

Անդրադառնալով ԱՄՆ-ի մարդու իրավունքների խախտումներին՝ նա հավելել է, որ ԱՄՆ-ի բնակչությունը կազմում է աշխարհի ընդհանուր բնակչության հինգ տոկոսը, սակայն աշխարհի բանտարկյալների 25 տոկոսը գտնվում է ԱՄՆ բանտերում: Ջալալզադեն նշել է, որ այդ երկրում ամեն օր տեղի են ունենում բռնություններ և ճնշումներ լատինաամերիկացիների, կանանց, սևամորթների և այլնի նկատմամբ, սակայն Միացյալ Նահանգները ներկայանում է որպես մարդու իրավունքների պաշտպան:

Անդրադառնալով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դոհանի զեկույցին՝ Ջալալզադեն ընդգծել է. «Իրանի հիվանդներին դեղորայքի ժամանակին չմատակարարումը և այդ հարազատների կորուստը Իրանում ԱՄՆ պատժամիջոցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերից են»։ 

Ընդգծելով որ Մոջահեդին Խալղը որպես ԱՄՆ-ի աջակցությունը վայելող կազմակերպություն և իրանցիների դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը, նա հայտարարել է, որ 17000 նահատակների արյունով ներկված աղանդն այժմ գրասենյակներ ունի և գործում է Եվրոպայի լավագույն կենտրոններում։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio