Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային մատակարարել նավթ և գազ
https://parstoday.ir/hy/news/iran-i174694-Իրանը_պատրաստ_է_համաշխարհային_շուկային_մատակարարել_նավթ_և_գազ
ԻԻՀ նավթի նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային մատակարարել նավթ և գազ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2022 04:08 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային մատակարարել նավթ և գազ

ԻԻՀ նավթի նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային մատակարարել նավթ և գազ:

Երեքշաբթի օրը, Թուրքմենստանի նավթի և գազի հարցերով փոխվարչապետ Շահին Աբդուլռահմանի հետ հանդիպման ժամանակ, Ջավադ Օջին ասել է. «Հաշվի առնելով համաշխարհային շուկայում բենզինի գների բարձրացումը, Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային նավթ և գազ մատակարարել»:

Նա հավելել է. «Իրանի նավթի նախարարությունն արդյունավետ քայլեր է ձառնարկում՝ տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների հետ համագործակցության ուղղությամբ»:

Ջավադ Օջին նշել է. «Իրանը նավթի, կոնդենսատի և այլ նավթամթերքների արտահանման ոլորտներում կառուցողական և փոխշահավետ փոխգործակցություններ ունի Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի, Նիկարագուայի և Կուբայի հետ»:

Վերջին տասը ամիսների իրադարձությունները և տարածաշրջանի և դրանից դուրս երկրների հետ  Իրանի էներգետիկ  դիվանագիտության քաղաքականությունը  ցույց տվեց, որ հակաիրանական պատժամիջոցներն անարդյունավետ են եղել և չեն խոչընդոտե նավթի ու նավթամթերքի արտադրությանը և արտահանմանը: