Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային մատակարարել նավթ և գազ
ԻԻՀ նավթի նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային մատակարարել նավթ և գազ:
Երեքշաբթի օրը, Թուրքմենստանի նավթի և գազի հարցերով փոխվարչապետ Շահին Աբդուլռահմանի հետ հանդիպման ժամանակ, Ջավադ Օջին ասել է. «Հաշվի առնելով համաշխարհային շուկայում բենզինի գների բարձրացումը, Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային նավթ և գազ մատակարարել»:
Նա հավելել է. «Իրանի նավթի նախարարությունն արդյունավետ քայլեր է ձառնարկում՝ տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների հետ համագործակցության ուղղությամբ»:
Ջավադ Օջին նշել է. «Իրանը նավթի, կոնդենսատի և այլ նավթամթերքների արտահանման ոլորտներում կառուցողական և փոխշահավետ փոխգործակցություններ ունի Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի, Նիկարագուայի և Կուբայի հետ»:
Վերջին տասը ամիսների իրադարձությունները և տարածաշրջանի և դրանից դուրս երկրների հետ Իրանի էներգետիկ դիվանագիտության քաղաքականությունը ցույց տվեց, որ հակաիրանական պատժամիջոցներն անարդյունավետ են եղել և չեն խոչընդոտե նավթի ու նավթամթերքի արտադրությանը և արտահանմանը: