Քիշում ընթանում է ծովագնացության ցուցահանդես, որում ներկայացված են ծովային արդյունաբերության ձեռքբերումները
Հունիս 15, 2022 14:05 Asia/Tehran
Իրանի հարավում գտնվող Քիշ կղզու միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում անցկացվում է ծովագնացության ու ծովային արդյունաբերության 12-րդ մասնագիտացված ցուցահանդեսը:
Ծովային տնտեսության զարգացմանը ուշադրություն դարձնելը, ծովային արդյունաբերության, ներառյալ նավաշինության, նավագնացության, զբոսաշրջության ոլորտներում փորձի փոխանակումը, ներքին և օտարերկրյա ներդրողների ներգրավումը և ծովային գիտության մակարդակի բարձրացումը Քիշում ընթացող ծովային արդյունաբերության 12-րդ մասնագիտացված ցուցահանդեսի բաժիններն են:




