Գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավի. Ամերիկյան հեգեմոնիայի ռազմավարությունը ձախողվել է
Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարի օգնականն ու բարձր խորհրդականն ասել է.«Ամերիկյան հեգեմոնիայի ռազմավարությունը ձախողվել է»:
Հինգշաբթի օրը Իրանի Կենտրոնական նահանգի լենտրոն Արաքում լկայացած համաժողովում ունեցած ելույթում, բրիգադային գեներալ Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին հավելել է.«Ամերիկյան հեգեմոնիայի ուժի ռազմավարությունը ձախողվել է, և աշխարհը գնում է դեպի բազմաբևեռացում»։
Իրանի ԶՈՒ գերագույն հրամանատարի օգնականը և բարձրագույն խորհրդականը հիշեցրել է Իմամ Խոմեյնիի որոշման և նախաձեռնության մասին՝ ուղղված ընչազուրկ շրջաններին և ջիհադ անողների դյուցազներգության մասին՝ ջիհադական կառավարման միջոցով հասարակության զրկված ու ճնշված դասակարգի՝ գյուղացիների սրտերում հույսի և արդարության սերմերը սերմանելուն:
Նա անդրադարձել է նաև ջիհադական կառավարման բաղադրիչները և ասել.«Ջիհադական կառավարումը կազմված է սիրո, հավատքի, տրամաբանության, խնամակալության, վճռականության և կամքի բաղադրիչներից՝ նպատակներին հասնելու, ժողովրդին ծառայելու և մարտահրավերներն ու խոչընդոտները հաղթահարելու և դրանցից անցնելու և թիկունքում թողնելու կառավարման կարողությունից»: