Գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավի. Ամերիկյան հեգեմոնիայի ռազմավարությունը ձախողվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i174852-Գեներալ_մայոր_Ռահիմ_Սաֆավի._Ամերիկյան_հեգեմոնիայի_ռազմավարությունը_ձախողվել_է
Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարի օգնականն ու բարձր խորհրդականն ասել է.«Ամերիկյան հեգեմոնիայի ռազմավարությունը ձախողվել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2022 09:43 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավի. Ամերիկյան հեգեմոնիայի ռազմավարությունը ձախողվել է

Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարի օգնականն ու բարձր խորհրդականն ասել է.«Ամերիկյան հեգեմոնիայի ռազմավարությունը ձախողվել է»:

Հինգշաբթի օրը Իրանի Կենտրոնական նահանգի լենտրոն Արաքում լկայացած համաժողովում ունեցած ելույթում, բրիգադային գեներալ Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին հավելել է.«Ամերիկյան հեգեմոնիայի ուժի ռազմավարությունը ձախողվել է, և աշխարհը գնում է դեպի բազմաբևեռացում»։

Իրանի ԶՈՒ գերագույն հրամանատարի օգնականը և բարձրագույն խորհրդականը հիշեցրել է Իմամ Խոմեյնիի որոշման և նախաձեռնության մասին՝ ուղղված ընչազուրկ շրջաններին և ջիհադ անողների դյուցազներգության մասին՝ ջիհադական կառավարման միջոցով հասարակության զրկված ու ճնշված դասակարգի՝ գյուղացիների սրտերում հույսի և արդարության սերմերը սերմանելուն:

Նա անդրադարձել է նաև ջիհադական կառավարման բաղադրիչները և ասել.«Ջիհադական կառավարումը կազմված է սիրո, հավատքի, տրամաբանության, խնամակալության, վճռականության և կամքի բաղադրիչներից՝ նպատակներին հասնելու, ժողովրդին ծառայելու և մարտահրավերներն ու խոչընդոտները հաղթահարելու և դրանցից անցնելու և թիկունքում թողնելու կառավարման կարողությունից»: