Իրան. Նոր պատժամիջոցները չեն կարող խոչընդոտել նավթաքիմիական արտադրանքների արտահանումը
Անդրադառնալով նավթաքիմիական արդյունաբերության ոլորտի հետ կապված անձանց դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, տնտեսական դիվանագիտության գծով Իրանի արտաքին գործերի փոխնախարարն ասել է.«ԱՄՆ նոր պատժամիջոցները չեն խոչընդոտի մեր աշխատանքը»։
Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին երեկ երեկոյան (հինգշաբթի) Իրանի հեռուստատեսության Առաջին ալիքի լրատվության բաժնի հետ հեռախոսազրույցում ասել է. «Անցյալից մեր նավթաքիմիական արդյունաբերությունն ու արտադրանքը արգելված են եղել, սակայն այդ արտադրանքների իրացումը կատարվել է տարբեր ձևերով և այդ ընթացքը հետագայուսմ ևս շարունակվելու է»։
Սաֆարին հավելել է.«ԱՄՆ-ն ամեն օր տարբեր պատրվակներով մարդկանց ներառում է իր պատժամիջոցների ցուցակում, սակայն պատժամիջոցները չեն կարող խոչընդոտել նավթաքիմիական արտադրանքի վաճառքի գործընթացը»։
Անդրադառնալով նոր պատժամիջոցներին, Սաֆարին ասել է.«Նրանք ուզում են ասել, թե վերահսկում են Իրանի գործունեությունը, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիներ շարունակ ապրանքների ու ծառայությունների վաճառքի, արտահանման և ներմուծման իր ուղիները և եղել է ինքնաբավ»։