Իրանի զբոսաշրջւթյան արդյունաբերությունը 40 տոկոս աճ է գրանցել
https://parstoday.ir/hy/news/iran-i174932-Իրանի_զբոսաշրջւթյան_արդյունաբերությունը_40_տոկոս_աճ_է_գրանցել
Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը հայտարարել է, որ 2021 թվականին Իրանի զբոսաշրջության արդյունաբերությունը 40 տոկոս աճ է արձանագրել:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 17, 2022 12:14 Asia/Tehran
  • Իրանի զբոսաշրջւթյան արդյունաբերությունը 40 տոկոս աճ է գրանցել

Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը հայտարարել է, որ 2021 թվականին Իրանի զբոսաշրջության արդյունաբերությունը 40 տոկոս աճ է արձանագրել:

Խորհուրդը հայտարարել է, որ նույն թվականին զբոսաշրջության համաշխարհային արդյունաբերությունն ունեցել է 21.7 տոկոս աճ:

Ըստ այս զեկույցի, 2020թ Իրանի զբոսաշրջության ոլորտն ունեցել էր 45 տոկոս բացասական աճ, հասնելով մինչև 144 հազար միլիարդ թումանի: Սակայն 2020թ 40 տոկոս աճ գրանցելով, Իրանի զբոսաշրջային արդյունաբերության եկամուտը հասել է 202 հազար միլիարդ թումանի:

Իրանի  տնտեսության մեջ զբոսաշրջության տեսակարար կշիռը 2020 թվականին կազմել է 3,1, 2021 թվականին՝ 4,1 տոկոս։

Ըստ այս հաղորդման՝ զբոսաշրջության աճին զուգահեռ, Իրանում աճել է նաև ոլորտի զբաղվածության մակարդակը։