Իրանի միջուկային ոլորտի նահատակների գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ին
ԱՄՆ-ի կառավարության, պետական կառույցների և պաշտոնատարների դեմ միջուկային ոլորտի նահատակների որոշ ընտանիքների կողմից բացված դատական գործում դատապարտվել է ամերիկյան կողմը: Այս մասին տեղեկացնում է Իրանի դատական իշխանության և մարդկային իրավունքների միջազգային հարցերի տեսչությունը:
Նկատի առնելով միջուկային ոլորտի նահատակների որոշ ընտանիքների կողմից ԱՄՆ-ի ժամանակի կառավարության, պետական կառույցների և պաշտոնատարների դեմ Թեհրանի արդարադատության նախարարության իրավական 55-րդ մասնաճյուղում հարուցված քրեական գործը, հայցը ներկայացվելուց և դատական լսումների անցկացվելուց հետո, դատարանը մեղավոր է ճանաչեց ամերիկյան կողմին և դատապարտեց վճարել 4 մլրդ. 300 մլն. դոլար տուժի վճարման, որպես նյութական ու բարոյական վնասների փոխհատուցում:
Դատական գործի հայցվորներն են միջուկային ոլորտի 3 նահատակ գիտնականների ընտանիքներ, մեկ հաշմանդամ դարձած միջուկային գիտնական և միջուկային ոլորտի 3 նահատակ գիտնականների կանայք, որոնք հաշմանդամ են դարձել կամ վնասվել ահաբեկչական հարձակումների հետևանքով:
Դատական գործով մեղադրյալներն են ԱՄՆ 37 քաղաքացիներ և կազմակերպություններ, այդ թվում՝ ԱՄՆ կառավարությունը, Բարաք Օբաման, Դոնալդ Թրամփը, Պետդեպարտամենտը, Բրայան Հուկը, Մայք Պոմպեոն, Էշթոն Քարթերը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը։
Այս դատարանի իրավասության իրավական հիմքը «ԻԻՀ-ի դատական իշխանության իրավասության մասին» օրենքն է, որով քննվում են օտարերկրյա կառավարությունների դեմ քաղաքացիական հայցերը:
Հարկ է նշել, որ միջնորդությունը ստանալուց և գրանցելուց հետո առաջին ատյանի դատարանը միջնորդությունը և հավելվածները պաշտոնական թարգմանությամբ ուղարկել է ամբաստանյալներին, և չնայած ԱՄՆ-ում ԻԻՀ-ի շահերի պաշտպան գրասենյակի միջոցով նրանց ծանուցելուն, ամբաստանյալները չեն ներկայացել դատարան և պաշտպանական գրություն ևս չեն ուղարկել: