Իրանի միջուկային ոլորտի նահատակների գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i175408-Իրանի_միջուկային_ոլորտի_նահատակների_գործի_շրջանակում_մեղադրանք_է_առաջադրվել_ԱՄՆ_ին
ԱՄՆ-ի կառավարության, պետական կառույցների և պաշտոնատարների դեմ միջուկային ոլորտի նահատակների որոշ ընտանիքների կողմից բացված դատական գործում դատապարտվել է ամերիկյան կողմը: Այս մասին տեղեկացնում է Իրանի դատական իշխանության և մարդկային իրավունքների միջազգային հարցերի տեսչությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2022 07:25 Asia/Tehran
  • Իրանի միջուկային ոլորտի նահատակների գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի կառավարության, պետական կառույցների և պաշտոնատարների դեմ միջուկային ոլորտի նահատակների որոշ ընտանիքների կողմից բացված դատական գործում դատապարտվել է ամերիկյան կողմը: Այս մասին տեղեկացնում է Իրանի դատական իշխանության և մարդկային իրավունքների միջազգային հարցերի տեսչությունը:

Նկատի առնելով միջուկային ոլորտի նահատակների որոշ ընտանիքների կողմից ԱՄՆ-ի ժամանակի կառավարության, պետական կառույցների և պաշտոնատարների դեմ Թեհրանի արդարադատության նախարարության իրավական 55-րդ մասնաճյուղում հարուցված քրեական գործը, հայցը ներկայացվելուց և դատական լսումների անցկացվելուց հետո, դատարանը մեղավոր է ճանաչեց ամերիկյան կողմին և դատապարտեց վճարել 4 մլրդ. 300 մլն. դոլար տուժի վճարման,  որպես նյութական ու բարոյական վնասների փոխհատուցում:

Դատական գործի հայցվորներն են միջուկային ոլորտի 3 նահատակ գիտնականների ընտանիքներ, մեկ հաշմանդամ դարձած միջուկային գիտնական և միջուկային ոլորտի 3 նահատակ գիտնականների կանայք, որոնք հաշմանդամ են դարձել կամ վնասվել ահաբեկչական հարձակումների հետևանքով:

Դատական գործով մեղադրյալներն են ԱՄՆ 37 քաղաքացիներ և կազմակերպություններ, այդ թվում՝ ԱՄՆ կառավարությունը, Բարաք Օբաման, Դոնալդ Թրամփը, Պետդեպարտամենտը, Բրայան Հուկը, Մայք Պոմպեոն, Էշթոն Քարթերը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը։

Այս դատարանի իրավասության իրավական հիմքը «ԻԻՀ-ի դատական ​​իշխանության իրավասության մասին» օրենքն է, որով քննվում են օտարերկրյա կառավարությունների դեմ քաղաքացիական հայցերը:

Հարկ է նշել, որ միջնորդությունը ստանալուց և գրանցելուց հետո առաջին ատյանի դատարանը միջնորդությունը և հավելվածները պաշտոնական թարգմանությամբ ուղարկել է ամբաստանյալներին, և չնայած ԱՄՆ-ում ԻԻՀ-ի շահերի պաշտպան գրասենյակի միջոցով նրանց ծանուցելուն, ամբաստանյալները չեն ներկայացել դատարան և պաշտպանական գրություն ևս չեն ուղարկել: