Հունիս 26, 2022 18:29 Asia/Tehran
  • Առաջիկայում տեղի կունենա Իրանի բանակի ՀՕՊ 300 կմ հեռահարությամբ հրթիռների շնորհանդեսը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի փոխհրամանատարը հայտնել է,որ առաջիկայում տեղի կունենա Իրանի բանակի ՀՕՊ 300 կմ հեռահարությամբ հրթիռների շնորհանդեսը:

Բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին ասել է.«Բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հզորության բարձրացումը  ազգային շահերի պաշտպանության և կանխարգելիչ ուժի անհրաժեշտություններից է,  և այս համատեքստում բանակի ՀՕՊ-ն առաջիկայում  կներկայացնի  300 կմ հեռահարությամբ հրթիռները>:

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի փոխհրամանատարը Զինված ուժերի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Բոլոր պատժամիջոցների ու սպառնալիքների հաղթահարման միակ ելքը բոլոր բնագավառներում, հատկապես ռազմական ոլորտում ուժեղանալն է»:

Գեներալ Էլհամին հավելել է.«Բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հզորության մեծացումը ազգային շահերի պաշտպանության  և կանխարգելիչ ուժի անհրաժեշտություններից է,որ որը պետք է էլ ավելի ընդլայնվի»։

«Հրթիռային հզորության մեծացումը ինքնավստահության և ներքին ուժին ու կարողությանը ապավինելու  խորհրդանիշ է», ասել է բանակի հակաօդային պաշտպանության ուժերի փոխհրամանատարը:

 

Պիտակ