Իսրայելի հատուկ նշանակության ուժերը գրավել են հումանիտար բեռ տեղափոխող «Մադլեն» նավը
Իսրայելի բանակի հատուկ նշանակության ուժերը Միջերկրական ծովի բաց ջրերում գրավել են մի խումբ ակտիվիստների և հումանիտար օգնություն տեղափոխող «Մադլեն» նավը։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Գազայի շրջափակման վերացման միջազգային կոմիտեն օրերս հայտարարել էր, որ «Մադլեն» նավն Իտալիայից ճանապարհվել է դեպի Գազայի ափ։ Իսրայելը սպառնացել էր կանխել նավի հասնելը իր նշանակման վայր։ Ի վերջո, ռեժիմի ծովուժը միջազգային ջրերում հարձակվել է նավի վրա և այն տեղափոխել օկուպացված տարածքների հարավում գտնվող Աշդոդ նավահանգիստ։
Կոմիտեի տվյալներով՝ «Մադլեն» նավը տեղափոխում էր տարբեր երկրների իրավապաշտպանների և նրանց պաշտպանելու միակ միջոցը համաշխարհային համերաշխությունն ու հանրային ճնշումն է։ Ավելի վաղ կոմիտեն հայտարարել էր․ «Իսրայելի ապարտհեիդի կառավարությունը պետք է իմանա, որ աշխարհը հետևում է իր գործողություններին»։

Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է, որ նավը որևէ սպառնալիք չի ներկայացնում Իսրայելի անվտանգության համար, և որ միջազգային ջրերում դրա կալանավորումը անօրինական գործողություն է։
Իսրայելի իշխանությունները հաստատել են լուրը և հայտարարել, որ ձերբակալված ակտիվիստները, այդ թվում՝ երիտասարդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը, կարտաքսվեն Իսրայելից և կվերադարձվեն իրենց երկրներ։ Նաև հաղորդագրություններ են ստացվել իսրայելական ուժերի կողմից նավի վրա գտնվող կամավորներին առևանգելու մասին։
Մինչ Իսրայելի ռեժիմը 2023 թվականի հոկտեմբերից սկսած հարձակվում է Ղազայի ժողովրդի վրա՝ սպանելով տասնյակ հազարավոր մարդկանց և շրջափակելով այդ հատվածը, «Մադլեն» նավը ճանապարհ է ընկել օգնելու Գազայի ճնշված ժողովրդին։ Այս նավը, որը կրում էր համերաշխության, հույսի ուղերձ և արժեքավոր հումանիտար բեռ, Միջերկրական ծովի ալիքների սրտում բարձրացրել է դիմադրության և մարդասիրության դրոշը։

Ինչո՞ւ «Մադլեն»
Նավն իր անունը ստացել է ի պատիվ Գազայի առաջին ձկնորս կնոջ՝ Մադլեն Քոլլաբի։ Անուն, որը խորհրդանշում է համառություն և պայքար։
Ո՞վ է ակզմակերպել այս մարդասիրական առաքելությունը
Այս ուղևորությունը կազմակերպել է «Գազայի պաշարումը վերացնելու միջազգային կոմիտեն», որը 2010 թ․ ձևավորված «Ազատության նավատորմի կոալիցիայի» մաս է կազմում և մինչ օրս այս երթուղով ուղարկել է 36 նավ։
Ե՞րբ է մեկնարկել նավի առաքելությունը
2025 թվականի հունիսի 1-ին Իտալիայի Սիցիլիա կղզու Կատանիա նավահանգստից «Մադլեն» նավը սկսեց 2 կմ երկարությամբ ճանապարհորդություն Միջերկրական ծովով, շարժվելով դեպի Գազա, Եգիպտոսի ջրերի մոտ։

Ի՞նչ բեռ է տեղափոխում նավը
Կազմակերպիչների խոսքով՝ «Մադլենը» տեղափոխում է կենսականորեն անհրաժեշտ օգնության փոքր, բայց խորհրդանշական բեռ՝ դեղորայք, ալյուր, բրինձ, կաթի փոշի, մանկական տակդիրներ, կանացի հիգիենայի պարագաներ, ջրի աղազրկման սարքավորումներ, ձեռնափայտեր և պրոտեզներ երեխաների համար։
«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում մարդու իրավունքների պաշտպան Յասմին Աջարը շեշտել է, որ նպատակը ոչ միայն օգնություն հասցնելն է, այլև Գազայի ժողովրդին փրկելու ճանապարհ բացելը։ Կոմիտեի ղեկավար Զահեր Բիրավին այս ուղևորությունը համարում է սիրո, խաղաղության և համերաշխության կոչ։ Բողոքի ցույց՝ ընդդեմ կառավարությունների լռության՝ պաշարման և երկու միլիոնից ավելի պաղեստինցիների հիմնական կարիքները հոգալու անկարողության։ Նա ասում է. «Նավը փոքր է, բայց դրա ուղերձը հսկայական է. «Ազատ ազգերի պատասխանատվության խորհրդանիշ և կոչ՝ վերջ դնելու այս հանցագործությանը»։

Ինչո՞ւ է Իսրայելը վախենում նավից
1. Հանցագործությունների բացահայտում
Իսրայելը չի ցանկանում, որ աշխարհը տեսնի, թե ինչպես է շրջափակման մեջ պահում Գազայի բնակիչներին։ Անկախ օգնության ժամանումը կբացահայտի «անվտանգության» մասին ռեժիմի քարոզչական ստերը։2. Քարոզչության ձախողում
Հումանիտար օգնությունն ապացուցում է, որ Իսրայելը, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ն է Գազա օգնության հասնելու գլխավոր խոչընդոտը։ Ռեժիմն անվտանգության պատրվակով նույնիսկ երեխաներին և հիվանդներին է զրկում դեղորայք ստանալուց։3. Համաշխարհային միասնության վախ
Մարդասիրական շարժումները միավորում են աշխարհի ժողովուրդներին Իսրայելի օկուպացիայի և ցեղասպանության դեմ, ինչպես եղավ BDS շարժման ժամանակ։4. Անօրինական շրջափակման խախտում
Միջազգային իրավունքի համաձայն՝ Գազայի շրջափակումը ռազմական հանցագործություն է, և այն խախտելով՝ այս նավերը կասկածի տակ են դնում Իսրայելի օրինականությունը։
Ինչո՞ւ է այս ճամփորդությունը կարևոր
«Մադլենը» ոչ միայն կենսական օգնության կրող է, այլև քաղաքացիական դիմադրության խորհրդանիշ և բողոքի ճիչ՝ ընդդեմ Գազայի աղետի շուրջ համաշխարհային լռության։ «Մադլեն» նավը սպառնալիքների փոթորկի մեջ քաջաբար ուղղվեց դեպի Գազա։ Ճանապարհորդություն, որը կարող է նոր էջ բացել մարդկային համերաշխության պատմության մեջ։