Ինչպե՞ս են սիոնիստական ԶԼՄ-ները ներկայացրել Իրանի հետախուզական գործողությունը
Անդրադառնալով Իրանի կողմից իրականացված հետախուզական գործողությանը, որի արդյունքում «Մոսադի» գաղտնի փաստաթղթերը հայտնվել են Թեհրանի տրամադրության տակ, սիոնիստական ԶԼՄ-ներն այդ գործողությունը կապել են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հետ։
Արաբական «Արամ Նյուզ» հեռուստաալիքը հաղորդել է. «Իրանը բարդ գործողության շրջանակներում իր պատմության մեջ ամենամեծ հետախուզական ներթափանցումն է իրականացրել Իսրայելի դեմ»։
Հարց տալով, թե արդյոք սա պարզապես տեղեկատվության արտահոսք է, թե՞ քաղաքական երկրաշարժ, որը կփոխի տարածաշրջանում իրավիճակը, հեռուստաալիքը նշել է. «Իսրայելցի պաշտոնյաները լռում են, իսկ ԶԼՄ-ները շփոթված են»։
Իրանի հետախուզության նախարար Հոջաթոլեսլամ սեյեդ Իսմայիլ Խաթիբը կիրակի օրը խոսել է հետախուզական գործողության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի մասին՝ ասելով. «Անվտանգության ուժերին հաջողվել է ձեռք բերել ռեժիմի օպերատիվ և ռազմավարական հետախուզական տվյալներին վերաբերվող փաստաթղեր, որոնք տեղափոխվել են Իրան»։
Նա հավելել է. «Սա շատ մեծ իրադարձություն է։ «Հազարավոր փաստաթղթեր» արտահայտությունը շատ փոքր բառ է ձեռք բերվածի համեմատ, և ինչպես նախկինում հայտարարվել էր, հայտնաբերվել է շատ արժեքավոր ռազմավարական, գործառնական և գիտական տեղեկատվության գանձարան»։
Այն հարցին, թե արդյո՞ք այս փաստաթղթերը կապված են միայն միջուկային ծրագրի հետ, Իրանի հետախուզության նախարարն ասել է. «Ձեռք բերված փաստաթղթերը վերաբերվում են միջուկային ծրագրին, ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ երկրների հետ հարաբերություններին և ռեժիմի հարձակողական ուժին»։