Չնայած պատժամիջոցներին, Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը հասել է 8.2 միլիարդ դոլարի
Pars Today -Չնայած պատժամիջոցներին Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը վերջին երկու ամիսներին (ապրիլ և մայիս) հասել է 8.241 միլիարդ դոլարի։
Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին վերջերս իր զեկույցում հայտարարել է. «Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը վերջին երկու ամիսներին (ապրիլ և մայիս) կազմել է 24 միլիոն 622 հազար տոննա, իսկ արժեքը 8 միլիարդ 241 միլիոն դոլար: Pars Today-ի փոխանցմամբ՝ Ասգարին հավելել է. «Արտահանված ապրանքների այս քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.4 տոկոսով»:
Նրա խոսքով՝ Չինաստանը՝ 2 միլիարդ 425 միլիոն դոլարով, Իրաքը՝ 1 միլիարդ 500 միլիոն , ԱՄԷ-ն՝ 1 միլիարդ 94 միլիոն Թուրքիան՝ 673 միլիոն , Աֆղանստանը՝ 374 միլիոն , Պակիստանը՝ 322 միլիոն և Օմանը՝ 305 միլիոն դոլարով, եղել են Իրանի ոչ նավթային արտահանման 7 հիմնական ուղղությունները վերջին երկու ամիսներին:
Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկի 2024 թվականի զեկույցի համաձայն՝ Իրանը վերջին երեք տարիների ընթացքում գրանցել է հինգ տոկոսից ավելի տնտեսական աճ՝ չնայած տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական լարվածությանը, իսկ գործազրկության մակարդակը այս ընթացքում նվազել է մինչև 7.4 տոկոս։