Իրանն ու Արգենտինան պաշտոնապես դիմել են BRICS-ին անդամակցելու համար
ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակը հաստատել է Իրանի ու Արգենտինային կողմից BRICS-ին անդամակցելու համար վերջիններիս կողմից ներկայացված դիմումը:
Tass լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարիա Զախարովան երեկ (երկուշաբթի) հաստատել է, որ Արգենտինան և Իրանը դիմել են BRICS կազմակերպությանն անդամակցելու համար, որը բաղկացած է Բրազիլիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից։
Զախարովան հավելել է.«Մինչ Սպիտակ տունը մտածում էր աշխարհում ինչ-որ բան կկրճատի, կարգելի և կվնասի, Արգենտինան և Իրանը դիմել են BRICS-ին անդամակցելու համար»:
BRICS-ի գագաթնաժողովի անցկացման պատասխանատուները նշել են, որ հիմնական թեման գլոբալ զարգացման վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններն են:
BRICS-ը ներկայացնում է աշխարհի բնակչության կեսը և կազմում է համաշխարհային տնտեսական հզորության զգալի մասը: BRICS Plus գագաթնաժողովին Արևմտյան Ասիայի տարածաշրջանից հրավիրված է միայն Իրանը։