Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հինգշաբթի առավոտյան ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երեւան՝ հանդիպելու հայ պաշտոնյաների հետ։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ և ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Հայաստան կատարած այցի ընթացքում, որն իրականացվում է Կովկասյան տարածաշրջան այցերի շրջանակում՝, բացի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից ու զրույցից, կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի Հայաստան այցի նպատակներից է, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման ուղիների քննարկումը և կարծիքների փոխանակումը տարածաշրջանային և միջազգային կարևորագույն խնդիրների, ինչպես նաև երկու երկրների համագործակցության վերաբերյալ՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման նպատակով։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio