Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը հանգեցնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության․ Շամխանի
https://parstoday.ir/hy/news/iran-i176618-Իրանը_դեմ_է_ցանկացած_քայլի_որը_հանգեցնում_է_տարածաշրջանի_աշխարհաքաղաքականության_փոփոխության_Շամխանի
Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը հանգեցնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության։ Այս մասին Երեւան ժամանելիս լրագրողներին ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, կոնտր-ադմիրալ Ալի Շամխանին, հայտնում է Mehr-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2022 13:53 Asia/Tehran
  • Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը հանգեցնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության․ Շամխանի

Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը հանգեցնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության։ Այս մասին Երեւան ժամանելիս լրագրողներին ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, կոնտր-ադմիրալ Ալի Շամխանին, հայտնում է Mehr-ը։

Նա նշել է, որ Իրանի վարչակազմի քաղաքականությունը կենտրոնացած է հարեւանների հետ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման վրա, եւ դա է Հայաստան իր այցի հիմնական նպատակը։

Շամխանին ընդգծել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով, եւ հայտարարել է, որ Իրանը աջակցում է այնպիսի ձեւաչափերին, ինչպիսին է «3+3»-ը, որը ներառում է Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը։

Շամխանին հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները կհանգեցնեն ամուրն խաղաղության՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում։ Նա միաժամանակ նշել է, որ Իրանը դեմ է ցանկացած գործողությունների, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։