ԻԻՀ առաջնորդ. Բռնատեր Արևմուտքն աշխարհում թուլանում է
(last modified Fri, 08 Jul 2022 08:17:27 GMT )
Հուլիս 08, 2022 12:47 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. Բռնատեր Արևմուտքն աշխարհում թուլանում է

ԻԻՀ գերագույն առաջնորդը, հաջի ուխտագնացներին ուղղված ուղերձում նշել է, որ բռնատեր Արևմուտքը խիստ զգայուն տարածաշրջանում ու վերջերս նաև ամբողջ աշխարհում, գնալով թուլանում է:

ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուղերձում ասել է. «Այսօր այլևս լիբերալիզմն ու կոմունիզմը որպես Արևմուտքի քաղաքակրթության ամենակարևոր նվեր, չունի 100 տարի  և նույնիսկ 50 տարի առաջվա շքեղությունը: Արևմտյան դրամակենտրոն ժողովրդավարության պատիվը լուրջ հարցականների դիմաց է կանգնած և արևմտյան մտավորականնեըը խոստովանում են, որ հայտնվել են գաղափարական ու գործնական  անելանելիության մեջ»:

Այաթոլլահ Խամենեին նշել է. «ԱՄՆ-ի ու այդ երկրի գործընկեր, հանցագործ Սիոնիստական ռեժիմ անելանելի վիճակն ու անհաջողությունները կարելի է տեսնել Պաղեստինում, Լիբանանում, Իրաքում, Եմենում ու Աֆղանստանում»:

Կարևորելով այն բոլոր փայլուն արդյունքները, որ իսլամական գիտակցության ու զարթոնքի արդյունքում են ձեռք բերվել, որի շնորհիվ ասռաջացել է Դիմադրությունն ԻԻՀ առաջնորդն ընդգծել է. «Պաղեստինի պայքարն այդ հրաշալի երևույթի դրսևորումներից է, որը կարողացել է Սիոնիստական հանցագործ ռեժիմին ստիպել ագրեսորի վիճակից հայտնվել պաշտպանվողի ու ապսիվ վիճակում: Իսկ քաղաքական, անվտանգության ու տնտեսական բազում դժվարությունները որ նրան պարտադրվել են Լիբանանում, Իարքում Եմենում  և այլ վայրերում, նույնպեսԴիմադրության փայլուն դրսևորումներից  են»:

Խոսելով այն մասին, որ այսօր աշխարհը ականատես է իսլամական Իրանում մի հաջողված օրինակի ու պանծալի նմուշի՝ իսլամի ուժի, քաղաքական ուժի ու պետականության առումով, առաջնորդը նշել է. «Այս հիմնական սկզբունքների ցուցակում է իսլամի իշխանությունն օրենսդրական մարմնում և նաև այն, որ իշխանությունը հենվում է ժողովրդի ձայնի վրա, հատկապես երկրի կառավարման հարցում, ինչպես  նաև քաղաքական անկախությունն ու բռնատեր ուժերին չենթարկվելը: Եվ հենց այս սկզբունքներն են, որ կարող են միավորել իսլամական ժողովուրդներին ու միավորել իր դիրքորոշումների ու համագործակցությունների հարցում»:

ԻԻՀ առաջնորդը նշել է, որ միասնությունը, բարոյականությունն իսլամական ժողովորդի արժանապատվությունն ու երջանկությունը  հաջի ուխտագնացության  հիմքերն են: Նա հավելել է. «Իսլամ աշխարհում կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք ունեն մեծ շարժառիթ: Իսկ ամենամեծ կապիտալն ապագա  կառուցելու համար, հույսն ու ինքնավստահությունն է, որի ականատեսն ենք  այսօր աշխարհում, հատկապես այս տարածաշրջանում և պարտավոր ենք պահպանել ու մեծացնել այս հարստությունը»:

 

Պիտակ