Ղարիբաբադի. Իրանն ու Եվրոպան «Ստամբուլյան հանդիպմանը» մասնակցել են կոնկրետ գաղափարներով
Ստամբուլում Իրանի հյուպատոսարանում ԻԻՀ ԱԳ փոխնախարարների և Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին (ՀԳՀԾ) անդամ Եվրոեռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև բանակցությունների նոր փուլն ավարտելուց հետո, իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարարը X- ում գրել է. «Դոկտոր Թախտ Ռավանչիի հետ լուրջ, անկեղծ և մանրամասն զրույց ունեցանք երեք եվրոպական երկրների և Եվրամիության քաղաքական առաջնորդների հետ»:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, անդրադառնալով օգոստոսի 23-ին սկսված հանդիպման օրակարգին, Քազեմ Ղարիբաբադին գրել է. «Քննարկվել են պատժամիջոցների վերացման և միջուկային հարցի հետ կապված վերջին զարգացումները։ Մեր ժողովրդի դեմ ուղղված վերջին ագրեսիայի վերաբերյալ նրանց դիրքորոշումները լրջորեն քննադատելուն զուգահեռ, մենք բացատրեցինք մեր սկզբունքային դիրքորոշումները, այդ թվում՝ «Ձգանի մեխանիզմի» վերաբերյալ։
Ընդգծելով, որ երկու կողմերն էլ հանդիպմանը եկել էին կոնկրետ գաղափարներով, որոնց տարբեր ասպեկտներ քննարկվել են, Ղարիբաբադին նշել է. «Պայմանավորվեցինք, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն»։