Իսպանիան և Իռլանդիան ողջունել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու՝ Ֆրանսիայի որոշումը
Իսպանիան և Իռլանդիան ողջունել են Պաղեստին պետությունը ճանաչելու՝ Ֆրանսիայի որոշումը։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հինգշաբթի երեկոյան X-ում գրել է. «Բոլորը պետք է պաշտպանեն այն, ինչ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է ոչնչացնել»։
Իռլանդիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Սայմոն Հարիսը նույնպես X-ում գրել է. «Ֆրանսիայի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը հիմքեր է ստեղծում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կճանաչի Պաղեստին պետությունը և այդ որոշման մասին պաշտոնապես կհայտարարի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Մակրոնն X-ում գրել է. «Խաղաղությունը հնարավոր է», և որ Փարիզը այս որոշումը կայացրել է «Մերձավոր Արևելքում երկարատև և արդար խաղաղության իր պատմական հանձնառության շնորհիվ»։
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Գազայի հատվածում անհապաղ հրադադարի, բոլոր գերիների ազատ արձակման և Գազայի ժողովրդին մարդասիրական օգնության մատակարարման անհրաժեշտությունը։ ԵՄ անդամ որոշ երկրներ, այդ թվում՝ Իռլանդիան, Իսպանիան և Շվեդիան, ճանաչել են Պաղեստին պետությունը։