«Դուք մարդասպաններ եք»․ սիոնիստ զբոսաշրջիկներին վտարել են իսպանական ռեստորանից
https://parstoday.ir/hy/news/world-i235112
Իսպանիայում ութ սիոնիստ զբոսաշրջիկներին ռեստորանից դուրս հրավիրելու և ռեստորանի տիրոջ կոշտ վերաբերմունքը աջակցության մեծ ալիք է բարձրացրել աշխարհում։
(last modified 2025-07-25T06:24:57+00:00 )
Հուլիս 25, 2025 09:54 Asia/Tehran
  • «Դուք մարդասպաններ եք»․ սիոնիստ զբոսաշրջիկներին վտարել են իսպանական ռեստորանից

Իսպանիայում ութ սիոնիստ զբոսաշրջիկներին ռեստորանից դուրս հրավիրելու և ռեստորանի տիրոջ կոշտ վերաբերմունքը աջակցության մեծ ալիք է բարձրացրել աշխարհում։

Գազայի պատերազմի նկատմամբ եվրոպացիների զայրույթի աճին զուգահեռ, Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Վիգո քաղաքի  փոքրիկ ռեստորանն անսպասելիորեն հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։

Ռեստորանի սեփականատերն, ի նշան բողոքի դուրս է հրավիրել մի խումբ իսրայելցի զբոսաշրջիկների։

Հղում անելով Fars գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ սոցիալական ցանցերում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Mimasa ռեստորանի տնօրենը հրաժարվում սպասարկել ութ իսրայելցի զբոսաշրջիկների և, նրանց հետ շփվելիս, բացահայտ արտահայտում իր դիրքորոշումը Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Նա ասում է․-Դուք սպանում եք պաղեստինցիներին, գնացեք սնվեք Գազայում։ Մարդկանց սպանում եք, հետո՝ արձակուրդ գնում։   Դո՛ւրս եկեք  այստեղից։ Նրա խոսքերի ֆոնին լսվում են ՝ «Պաղեստինն ազատ է»  և «Մահ սիոնիզմին» կարգախոսները։ 

Չնայած սոցիալական ցանցերում զուգահեռ մեկնարկել է նաև ռեստորանը բոյկոտելու արշավ, սակայն  ռեստորանատիրոջ քայլը ողջունել են մեծ թվով տեղացիներ և նույնիսկ զբոսաշրջիկներ։

Մի քանի օրվա ընթացքում ռեստորանի հաճախորդների թիվը կտրուկ աճել է։   Մարդիկ ասել են, որ գնացել են այնտեղ՝ ռեստորանի տիրոջ  «մարդկային և համարձակ դիրքորոշումը» ողջունելու համար։ 

Ռեստորանի սեփականատերը սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել աջակցության համար։  Ու թեև միջադեպին անդրադարձել ու այն քննադատել են իսրայելական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերում Իսրայելի կողմնակիրցները, այս դեպքը վկայում է Եվրոպայում հանրային բողոքի ավելի լայն ալիքի մասին, որը բողոքում է «Պաղեստինում մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեմ»։

Վերջին շաբաթների ընթացքում եվրոպական երկրներում կոչ են անում բոյկոտել  այն ընկերություններին և կառույցներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն համագործակցում են օկուպացիայի քաղաքականության հետ։  Մինչ օրս Իսպանիայի կառավարության պաշտոնյաները որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն արել միջադեպի վերաբերյալ, սակայն փորձագետները նշում են, որ տեղի ունեցածը արտացոլում է որոշ եվրոպական երկրներում պաղեստինյան ճգնաժամի վերաբերյալ հասարակական կարծիքի աստիճանական փոփոխությունը։

Փոփոխություն, որը ներառել է նաև հանրային վայրերն, ինչպիսիք են ռեստորանները, խանութները և զբոսաշրջային վայրերը։  Այս միջադեպը ցույց տվեց, որ պատերազմի և բռնաճնշումների ստվերում նույնիսկ փոքր բիզնեսները կարող են դառնալ արդարության և համաշխարհային համերաշխության ձայնի խոսնակները։