Նորություններ Ռուսաստանից | Պուտին. Եվրոպացիները տեղյակ չեն ուկրաինական ճակատում տիրող իրական իրավիճակից
Pars Today - Ռուսաստանի նախագահն ասել է. -Եվրոպացիները տեղյակ չեն ուկրաինական ճակատում տիրող իրական իրավիճակից։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով նոյեմբերի սկզբին Խարկովի մարզի Կոպյանսկ քաղաքի ռուսական բանակի կողմից գրեթե ամբողջությամբ գրավման փաստին, ասել է. -Եվրոպացիները տեղյակ չեն առաջնագծում տիրող իրական իրավիճակից և այդ պատճառով էլ երազում են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու մասին։ Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ուկրաինան իրական տեղեկատվություն չունի մարտադաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ և այդ պատճառով էլ Կիևը դեռևս մտածում է ռազմական հակամարտությունը շարունակելու մասին։
Ռուսաստանը խոցել է 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է. -Երկրի ՀՕՊ համակարգերը երեկ գիշերվանից (կիրակի գիշեր) երկրի տարբեր շրջաններում որսացել և ոչնչացրել են 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Արևելյան Ուկրաինայի ևս երեք շրջան
Այս կապակցությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի «Տիխայա» և «Վետրադնե» շրջանները, ինչպես նաև Դոնեցկի «Պետրովսկե» շրջանը: Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան հազար ուկրաինացի զինվոր:
Մերժվել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը միջուկային կայունության վերաբերյալ Չինաստանի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հանդիպման հնարավորության մասին հայտարարել է, որ Մոսկվան չի մտադրվում Պեկինին ստիպել այս հարցում, և որ ինքը որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել Միացյալ Նահանգներից այս առումով: Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները սրվել են ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է բարելավել հարաբերությունները Կրեմլի հետ՝ զիջումներ անելով ուկրաինական ճակատում: